Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3.2010

Էնդոմետրիոզ. գործարար կանա′յք, զգուշացե′ք

Էնդոմետրիոզ. գործարար կանա′յք, զգուշացե′ք

Էնդոմետրիոզը` արգանդի լորձաթաղանթի` էնդոմետրիումի փոփոխությունն է: Հիվանդության զարգացման դրդապաըճառը մինչ այժմ պարզ չէ... Որոշ մասնագետներ համարում են, որ մեղավորը` իմմունիտետի անկումն է:

 

Իմունային համակարգը աղավաղված է ընկալում արգանդի լորձաթաղանթի բջիջները, առաջանում է ալերգիկ հակազդեցություն, ինչի հետևանքով արգանդը մեծանում է, այտուցվում և ուռչում: Մասնագետների մի այլ խումբ համարում է, որ պատճառը ոչ միայն իմունիտետն է, այլ նաև հորմենային գործոնը: Ինչև է... Անսպասելիորեն արգանդի լորձաթաղանթի բջիջները, դաշտանային արյան հետ սկսում են տարածվել արգանդի սահմաններից դուրս, դեպի այլ օրգաններ: Նրանք հայտնվում են արգանդային փողերում, որովայնի խոռոչում: Ամրանալով նոր վայրում, բջիջները ստեղծում են «կղզյակներ», որոնք էնդոմետրիոզի հիմքն են:

 

Որտե՞ղ է ցավում 


Հաճախ էնդոմետրիոզով հիվանդ կինը չի զգում ոչ մի տհաճություն, գանգատներ և հիվանդությունը պարզվում է միայն գինեկոլոգի զննման արդյունքում: Հիվանդների որոշ մասը նկատում է դաշտանային ցիկլի երկրորդ կեսում հայտնվող, շեքի շրջան և գոտկատեղ ներթափանցող ցավեր: Կարող են առաջանալ քիչ քանակությամբ քսվող արտադրուկներ: Նշված արտահայտումները խոսում են հիվանդության բավականին խորացած ընթացքի մասին:

 

Որոշ դեպքերում, էնդոմետրիոզը արտահայտվում է ուղիղ աղի թափանցող ցավերով, որոն ք ուժեղանում են սեռական ակտի ժամանակ: Հաճախ այդ ցավերը նպաստում են կնոջ սեռական զգացողության կտրուկ անկմանը: Ցավը կարող է առաջանալ նաև ծանր ֆիզիկական աշխատանքի կամ հոգնածության հետևանքով:

 

Վախեցե′ք արևից


Մասնագետները արձանագրել են այն փաստը, որ էնդոմետրիոզը «ընտրում» է այն կանանց, ովքեր վարում են ակտիվ, հուզական հագեցած կյանք, հաճախ են փոխում ապրելու վայրը, ճամփորդում են, ուշ են քնում:

 

Ռիսկի այլ խումբը` սեփական արտաքինի նկատմամբ չափից ավելի «հոգացող», սոլյարիներ և ծովափնյա հանգստավայրեր հաճախ մեկնող կանայք են: Արևի ճառագայթումը` հիվանդությանը նպաստող առաջին գործոններից է: Վտանգավոր են նաև հաճախակի մերսումը, տաք լոգանքները, ցեխաբուժությունը:

 

Գերակտիվ սեռական կյանք վարող, զուգընկերոջը հաճախ փոխող կանայք նույնպես բարձր ռիսկի խմբում են, քանի որ նրանց շրջանում տարածված է արգանդի հաճախակի քերումը:

 

Վերարտադրողական համակարգի ցանկացած ներխուժումը ավելացնում է էնդոմետրիոզով հիվանդանալու հավանականությունը: Ներարգանդային պարույրները, կեսարյան հատումը, կույրաղիքի հեռացումը, էրոզիաների այրումն ու արգանդը գրգռող այլ գործողությունները բարձրացնում են հիվանդանալու հավանականությունը:

 

Ամենավտանգավոր գործոնն է` աբորտը:

 

Ինչպե՞ս բուժել


Հիվանդությունը ախտորոշելու նպատակով անց են կացվում գերձայնային հետազոտություն, իմունային ստատուսի և հեշտոցի ու արգանդի միկրոֆլորայի քննությունները: Էնդոմետրիոզը նպաստում է հեշտոցում ախտածին միկրոֆլորայի զարգացմանը: Էնդոմետրիոզի օջախները հեռացնում են միայն այն դեպքում, եթե կա լուրջ վտանգ կյանքին և կնոջ օրգանիզմի բնականոն աշխատանքին: Վիրաբուժական միջամտություն է անցկացվում նաև այն դեպքում, երբ վերարտադրողական գործառույթը հնարավոր չե վերականգնել այլ միջոցներով:

 

Սակայն վիրաբույժի դանակը չի ազատի էնդոմետրիոզից, քանի որ հիվանդությունը կրում է նաև հորմոնային բնույթ: Դեղորայքային բուժումը հարկ է զուգակցել վիրաբուժական մեթոդների հետ: Առատ արնահոսությունների դեպքում նշանակում են արյուն կանգնեցնող միջոցներ: Հաճախ լավ արդյունք են տալիս դեղաբույսերն ու հոմեոպատիկ միջոցները:

 

Որոշ մասնագետների կարծիքով, վիրաբուժական միջամտությունը միայն բարդացնում է հիվանդության ընթացքը: Այդ մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել հիվբանդության կանխարգելմանը` նվազեցնել նյարդային լարվածությունը, կիրառել հանգստացնող գործողությունների համալիր, որը բաղկացած է լուսային և գունային թերապիայից, վիտամիններով հագեցած սննդակարգից, իմունիտետը բարձրացնող միջոցներից: Բուժման տևողությունը պայմանավորված է հիվանդության բարդության աստիճանով և ախտածին օջախների քանակությամբ:

 

Կարևորը` կանխարգելումն է


Չնայած, որ որոծ ռիսկի գործոնները հնարավոր չէ հեռացնել, գոյություն ունեն մի քանի կանոններ, որոնք կարող են նվազեցնել հիվանդանալու հավանականությունը.

 

  • Չունենալ սեռական հարաբերություններ մենստրուացիայի ընթացքում:

  • Աշխատել չօգտագործել տամպոններ: Տամպոնը, կուտակելով արյունը նպաստում է մանրէների զարգացմանը, և խանգարում են էնդոմետրիումի բջիջների կանոնավոր շարժմանը:

  • Չզբաղվել ֆիզիկական վարժություններով մենստրուացիայի ժամանակ: Արգանդն ու հեշտոցը փոխում են իրենց դիրքն ու աճում է էնդոմետրիումի բջիջների  դեպի արյուններթափանցման հավանականությունը:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8 (546) 05.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

25.02.2016

Հարգելի Arpi, բարև Ձեզ:  Ինչպես գիտեք էնդոմետրիոզի առաջացման հիմքում ընկած է իմունային համակարգի և հորմոնալ խանգարումները: Էնդոմետրիոզը կարող է դառնալ անպտղության պատճառ, սակայն  պնդել, թե էնդոմետրիոզի առկայության դեպքում հղիություն չի լինի սխալ է: Ինչ վերաբերում է շոշափելուն, Դուք չեք կարող զգալ: Արտաքին էնդոմետրիոզը կարելի է վերջնական ախտորոշել լապարոսկոպիայի միջոցով:

Arpi

11.02.2016

ԲԱՐԵՎ ՁԵԶ խնդրում եմ ինձ կասեք հեշտոց ուղիղ աղիքային էնդոմետրիոզի ժամանակ հնարավոր է հղիանալ: Իսկ այդ դեպքում հնարավոր է արտաքինից չնչին չափով հեշտոցի վերջնամասում շոշափել այն :Շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

30.09.2013

Հարգելի Լիլիթ, բարև Ձեզ, ըստ Ձեր նկարագրության հնարավոր է էրոզիայի առկայություն, ցանկալի է գիեկոլոգի խորհրդատվություն:

LILIT

28.09.2013

Shnorakalutyun dez vor mez texekacnumeq ays hivandutyan masin. Knereq ind uxaki xndrumem patasxanel harcis, es erku amis e amusnacel em u im mot texi e unenum aryunanman artadrutyun bayc miayn haraberutyunic heto . Arden mek sabata vor krknvum e. Chem dim el bshshki u texyak chem te inche katarvum im het. xndrum em patasxaneq , ind tvum e te ays ivandutyan masine xosq@.

Կարդացեք նաև

Ինչպես չափել ճնշումը
Ինչպես չափել ճնշումը

Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...

Սրտանոթաբանություն
Վազքը վնասում է ծնկներին
Վազքը վնասում է ծնկներին

Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են
Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են

Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...

Ստոմատոլոգիա
Գեղեցիկ ձեռքերի համար
Գեղեցիկ ձեռքերի համար

Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը  սկսում է չորանալ, թեփոտվել  ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:

Է.Բալայան, ք. Երևան...

Ձեռքերի խնամք
Երգելն օգնում է ինսուլտից հետո
Երգելն օգնում է  ինսուլտից հետո

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը

Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...

Ախտորոշում Մաշկաբանություն Մարմնի խնամք
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու

Օրգանիզմի  պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի  նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...

Իմունաբանություն
Մի՞ս, թե՞` բուսակերություն
Մի՞ս, թե՞` բուսակերություն

Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ  ավելի...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Պայքար մանրէների դեմ
Պայքար մանրէների դեմ

Եթե ընտանիքում որևէ մեկը հիվանդացել է, հարկ է միջոցներ ձեռք առնել, որպեսզի մյուսներին զերծ պահել ինֆեկցիայից: Ինֆեկցիայի տարածման գլխավոր «մեղավորներն» են դռների, պատուհանների բռնակները...

Կանխարգելում Վարակաբանություն Կանխարգելում և բուժում տանը
Ընդունել ըստ ժամերի
Ընդունել ըստ ժամերի

Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:

Ռ.Խաչատրյան, ք.Երևան...

Վիտամիններ և միներալներ
Հավերժության քարը
Հավերժության քարը

Այս արժեքավոր քարը մարդկությանը հայտնի է արդեն 7000 տարի: Հին Չինաստանում նեֆրիտը համարում էին Երկնքի և Երկրի քար, այն մարդկանց երկարակեցություն, առողջություն և երիտասարդություն էր պարգևում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխատեսումներ
Հակահարված տուբերկուլոզին
Հակահարված տուբերկուլոզին

Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...

Վարակաբանություն
ՆՕՎԱ-ն այսուհետ ՆՕՎԱ 2

Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...

Իրադարձություններ Հայաստանում
Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել: Շպիտցներ գեղեցկություն և կամքի ուժ
Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել:  Շպիտցներ  գեղեցկություն և կամքի ուժ

Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս:  Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...

Կանխատեսումներ
Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ
Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ

Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...

Պատմության էջերից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ